Սույն թվականի հոկտեմբերի 5-ից 10-ը, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի կունենա «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2025»-ը։

Գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին Վանաձորում՝ որպես հետազոտական խմբերի կողմից ձեռք բերված գիտական արդյունքների, մասնագիտական քննարկումների, փորձի փոխանակման և նոր գաղափարների ներկայացման հարթակ։

Գիտաժողովի հիմնական նպատակն է խթանել Հայաստանում գիտության տարբեր ճյուղերի զարգացումը, ապահովել գիտնականների իրազեկվածությունը հարակից ոլորտներում իրականացվող նորագույն հետազոտություններին, ինչպես նաև նպաստել գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և համալսարանների միջև համագործակցության նոր հարթակների ստեղծմանը և միջազգայնորեն մրցունակ գիտական արդյունքի ձեռք բերմանը։

Ըստ ձևավորված ավանդույթի, բանավոր զեկույցներով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի խոշոր դրամաշնորհային ծրագրերի ղեկավարները՝ ներկայացնելով նախորդող տարվա ընթացքում խմբի կողմից ձեռք բերված արդյունքները, իսկ խմբերի երիտասարդ հետազոտողները հնարավորություն կունենան հանդես գալու պաստառային (poster) ներկայացմամբ:

«Ամենամյա ամփոփիչ գիտաժողով»-ն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն Կրթության և Գիտության Կոմիտեի (ԲԿԳԿ) բարձր հովանու ներքո։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել afm25@aanl.am էլեկտրոնային հասցեով։

 

 

Կարևոր ժամկետներ

Օգոստոս 29, 2025
Գրանցման վերջնաժամկետը՝ սույն թվականի օգոստոսի 29, Երևանի ժամանակով՝ 18։00
Հոկտեմբեր 05, 2025
Գիտաժողովի սկիզբ / Ընդունելություն (Reception)
Հոկտեմբեր 06, 2025
Զեկույցների / պանելային քննարկումների սկիզբ
Հոկտեմբեր 09, 2025
Գալա ընթրիք
Հոկտեմբեր 10, 2025
Գիտաժողովի ավարտ

Գործընկերներ

Կազմակերպիչներ և հովանավորներ