Սիրելի՜ «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով 2025»-ի մասնակիցներ, արդեն այս հոկտեմբերի 5-ից 10-ը հանդիպում ենք Դիլիջանում: Գիտաժողովի հագեցած օրերն առավել հետաքրքիր դարձնելու համար մեր թիմը պատրաստել է ուղեցույց, որը կօգնի ձեր օրերը քաղաքում անցկացնել հաճելի և հետաքրքիր։ Ուղեցույցում նշված են ռեստորաններ, ժամանցի և տեսարժան վայրեր, որոնք խորհուրդ ենք տալիս այցելել:
«DILITOWN» ՀՅՈՒՐԱՆՈՑ
Ինչպես արդեն գիտեք, գիտաժողովի ողջ ընթացքը անց է կացվելու «DiliTown» հյուրանոցում: Հյուրանոցը առաջարկում է՝
-Բաց և փակ լողավազաններ,
-Սպա սրահ, որն անվճար է լինելու գիտաժողովի մասնակիցների համար: ժամերն են՝ 10:00-22:00,
-Հյուրանոցի տարածքում առկա է՝ մարզասրահ, մանկական սենյակ, սեղանի ֆուտբոլ, որոնք ևս անվճար են գիտաժողովի մասնակիցների համար,
-Նախաճաշի ժամերն են՝ 08:00-10:00,
-Հյուրանոցի տարածքում գտնվող «GreenDoor» ռեստորանում կարող եք կազմակերպել Ձեր ընթրիքը: Մեկ անձի համար ընթրիքի արժեքն է 6500 ՀՀ դրամ և նախապես պետք է զգուշացնել ընդունարանում, որ մասնակցելու եք ընթրիքին և տեղում իրականացնել վճարումը:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՀԱՄԵՂ ՍՆՎԵԼՈՒ ԹԵՄԱՆ, ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՇԱՐՔ, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄՏԵՍԵԼ ՏԱՐԲԵՐ ԽՈՀԱՆՈՑՆԵՐԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՈՒՏԵՍՏՆԵՐՆ ՈՒ ԽՄԻՉՔՆԵՐԸ`
Եվրոպական խոհանոց, բար, 1 անձի համար՝ 6000-8000 ՀՀ դրամ, հասցե՝ 4-րդ նրբանցք, Օրջոնիկիձե 36/1, ք. Դիլիջան:
Եվրոպական խոհանոց, սրճարան, 1 անձի համար՝ 4000-6000 ՀՀ դրամ, հասցե՝ Մյասնիկյան 37/2, ք. Դիլիջան:
Հայկական, ավանդական խոհանոց, 1 անձի համար՝ 6000-8000 ՀՀ դրամ, հասցե՝ Սայաթ-Նովա 6, ք. Դիլիջան:
Հայկական, ավանդական խոհանոց, 1 անձի համար՝ 2000-4000 ՀՀ դրամ, հասցե՝ Գետափնյա 6/6, ք. Դիլիջան:
Գինու համտեսի սրահ, մուտքը՝ 6000 ՀՀ դրամ, հասցե՝ 26 Կոմիսարների 41/5, ք. Դիլիջան:
«The Kliver Wineshop & Bar #1»
Գինու խանութ, բար, 1 անձի համար՝ 6000-8000 ՀՀ դրամ, հասցե՝ Մյասնիկյան 32, ք. Դիլիջան:
«Rolls.Fast Casual Club» Սրճարան
Հրուշակեղեն, սուրճ, 1 անձի համար՝ 3000-5000 ՀՀ դրամ, հասցե՝ Մյասնիկյան 30/3, ք. Դիլիջան:
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՆՑՅԱԼԸ ԱՐՏԱՑՈԼՎՈՒՄ Է ԻՐ ՀԻՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՒՄ։ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՐԵԼ ԵՆՔ ԱՆՑՅԱԼԻ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՄՈՒՇՆԵՐԸ՝
Հին Դիլիջան համալիր
Հին Դիլիջան համալիրը պահպանում է հայկական ավանդական ճարտարապետությունն ու արհեստները՝ ներկայացնելով քաղաքի մշակութային ժառանգությունը։ Հասցե՝ Շարամբեյան 1, ք. Դիլիջան:
Աղասի Խանջյանի ամառանոց
Աղասի Խանջյանի ամառանոց կառուցվել է 1936 թվականին՝ սովետական մոդեռնիզմի ոճով: Այն համարվում է հանրապետական նշանակության պատմական հուշարձան։ Հասցե՝ Գորկու 15ա, ք. Դիլիջան:
Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշարձան
Հուշարձանը տեղադրվել է Խորհրդային Հայաստանի 50-ամյակի առթիվ` 1970 թվականին։ Հասցե՝ Սայաթ-Նովա 3, ք. Դիլիջան:
«Միմինո» հուշարձան
Հուշարձան նվիրված խորհրդային «Միմինո» կատակերգական ֆիլմին: Քանդակի հեղինակը Արմենակ Վարդանյանն է: Հասցե՝ Էմմա Ծատուրյան, ք. Դիլիջան:
ԱՇՆԱՆԸ ԴԻԼԻՋԱՆԻ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԳՈՒՆԵՂ ՆԿԱՐԱՇԱՐԻ՝ ՔԱՂԱՔԸ ԴԱՐՁՆԵԼՈՎ ԻՍԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ։ ԱՀԱ ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԵՔ ՎԱՅԵԼԵԼ ԱՅԴ ԳԵՂԵՑԻԿ ՄԹՆՈԼՈՐՏԸ՝
Գոշ լիճ
Սողանքների հետևանքով առաջած լիճը կրում է հասարակական գործիչ Մխիթար Գոշի անվանումը։ Ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Հասցե՝ Դիլիջանի ազգային պարկ, Գոշ գյուղի մոտ, Տավուշի մարզ:
Դիլիջանի ազգային պարկ
Արգելոցը հիմնադրվել է 1958 թվականին և 2002 թվականին այն վերափոխվել է ազգային պարկի: Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 2, ք. Դիլիջան:
Շաղոտի ջրվեժ
Շաղոտ ջրվեժը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Սառցապատ լեռան լանջին։ Լեռան բարձրությունը կազմում է 2532 մ։ Շաղոտ ջրվեժը ստացել է նաև Արծվի թևեր անվանումը, քանի որ կողքի ժայռերը նման են արծվի թևերի։ Հասցե՝ Դիլիջանի ազգային պարկ, Սառցապատ լեռան լանջ, Տավուշի մարզ:
Դիտարան
Տարածաշրջանում եզակի ժամանցի վայր իմերսիվ 360° ցուցադրություններով։ Հասցե՝ Գետափնյա 19/4, ք. Դիլիջան:
ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՁևԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԴԻԼԻՋԱՆԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ։ ՀԱՐՈՒՍՏ ՄՏԱՎՈՐ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ԱՅՑԵԼԵԼ ՀԵՏևՅԱԼ ՎԱՅՐԵՐԸ՝
Հովհաննես Շարեբյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
Սյուներով և պատշգամբով 1896 թվականին կառուցված կոլորիտային շենքում հավաքված են ժամանակակից վարպետների աշխատանքներ, ինչպես նաև կենցաղային և ազգագրական ցուցանմուշներ: Հասցե՝ Գետափնյա 1, ք. Դիլիջան:
Կոմպոզիտորների ստեղծագործական տուն
Ստեղծագործական տունը կառուցվել է 1963 թվականին և բաղկացած էր ութ քոթեջներից։ Այստեղ ստեղծագործում էին Խաչատրյանը, Շոստակովիչը, Ռոստրոպովիչը, Սարյանը, Պլիսեցկայան և այլ արտիստներ։ Հասցե՝ Բաբաջանյան 1, ք. Դիլիջան:
Ամֆիթատրոն
Դիլիջանի ամֆիթատրոնը կառուցվել է 2009 թվականին քաղաքի կենտրոնում և նախագծվել է հին հունական ոճով։ Հասցե՝ Մյասնիկյան 48, ք. Դիլիջան:
Երկրագիտական թանգարան
1950 թվականին հիմնադրված Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը ընդգրկված է քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մեջ և ունի ավելի քան 1017 հնագիտական ու ազգագրական նմուշ։ Հասցե՝ Մյասնիկյան 28, ք. Դիլիջան:
ԴԻԼԻՋԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԽՈՐՔՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՎԱՆՔԵՐԸ ՔԱՂԱՔԻ ՀՈԳԻՆ ԵՆ։ ՀՈԳևՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԵՏևՅԱԼ ՎԱՆՔԵՐՈՒՄ՝
Գոշավանք
Գոշավանք վանական համալիրը Մխիթար Գոշը կառուցել է Գետիկ վանքի ավերակների տարածքում: Մխիթար Գոշի մահվանից հետո`1213 թվականին, կոչվել է նրա անունով՝ Գոշավանք: Հասցե՝ գ. Գոշ, Տավուշի մարզ:
Ջուխտակ վանք
Ջուխտակ վանքը բաղկացած է երկու առանձին կանգնած, սրբատաշ ֆելզիտ քարերով կառուցված Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիներից: Եկեղեցիների պատերին հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները: Հասցե՝ Անտառապատ բլրի լանջ, Տավուշի մարզ:
Աղավնավանք
Աղավնավանք եկեղեցու վերաբերյալ մատենագրական տեղեկությունները բացակայում են, մինչդեռ, համաձայն եկեղեցու վրա պահպանված վիմագրության, այն կառուցվել է XI-XII դարերում։ Հասցե՝ գ. Աղավնավանք, Տավուշի մարզ:
Հաղարծնի վանք
Հաղարծնի վանքի վերաբերյալ մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Վանական համալիրը ներառում է չորս եկեղեցի, երկու գավիթ, սեղանատուն, աղոթարաններ և խաչքարեր։ Հասցե՝ գ. Հաղարծին, Տավուշի մարզ: