ԱՄԵՆԱՄՅԱ ԱՄՓՈՓԻՉ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2025
Հոկտեմբերի 5–10 | Տավուշի մարզ, Դիլիջան, «Dili Town» հյուրանոց
2025 թվականի հոկտեմբերի 5-ից 10-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի կունենա «Ամենամյա Ամփոփիչ Գիտաժողով 2025»-ը, որն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն Կրթության և Գիտության Կոմիտեի (ԲԿԳԿ) բարձր հովանու ներքո: Գիտաժողովը նպատակ ունի մեկտեղելու Հայաստանի գիտական համայնքին, որպես բացառիկ հարթակ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին կիսվելու ձեռք բերված գիտական արդյունքներով, քննարկելու ոլորտի ընթացիկ մարտահրավերներն ու նորարարական լուծումները, ինչպես նաև ստեղծելու նոր համագործակցություններ՝ նպաստելով Հայաստանում իրականացվող գիտական հետազոտությունների միջազգային մրցունակության ամրապնդմանը:
Գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին՝ ընդունելության պաշտոնական արարողությամբ։
ԿԱՐԵՎՈՐ ԺԱՄԿԵՏՆԵՐ
Հոկտեմբերի 6-ից կմեկնարկեն պանելային և զուգահեռ քննարկումները, որտեղ գիտության տարբեր բնագավառները ներկայացնող գիտնականները կներկայացնեն իրենց հետազոտությունները, գիտական ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, գիտաժողովի մասնակիցների համար նախատեսված է Գալա ընթրիք՝ «Dili Town» հյուրանոցի «Green Door» ռեստորանում, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ։ Միջոցառման հյուրն է՝ «Ethno Colors» բենդը։
Գիտաժողովի փակման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
«Ամենամյա ամփոփիչ գիտաժողով 2025»-ը նպատակ ունի համախմբելու Հայաստանի գիտահետազոտական և բարձրագույն կրթության համակարգերի ներկայացուցիչներին՝ նպաստելով ժամանակակից հետազոտությունների և ձեռք բերված գիտական արդյունքների քննարկմանը, փորձի փոխանակմանը, խթանելով ինչպե՛ս ոլորտային, այնպե՛ս էլ միջգիտակարգային համագործակցության ընդլայնումը:
Գիտաժողովը կարևոր խթան է Հայաստանում գիտական համայնքի զարգացման և իրականացվող հետազոտությունների միջազգային մրցունակության բարձրացման համար
Ի՞ՆՉ Է ՆԵՐԱՌՎԱԾ ԱՐԺԵՔՈՒՄ
Ընդունելության պաշտոնական արարողություն
Գիշերակաց, նախաճաշ և սուրճի ընդմիջումներ «Dili Town» հյուրանոցում
Գալա ընթրիք «Green Door» ռեստորանում՝ կենդանի երաժշտությամբ
Հարմարավետ փոխադրում